Դելֆինարիումը ապամոնտաժում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի առաջին և միակ դելֆինարիումի շահագործման ժամեկտն ավարտվեց: Այն ապամոնտաժվում է: Այս մասին PanARMENIAN .Net ի թղթակցին հայտնել է “Նեմո” դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը:
Դելֆինարիումի վերջին ներկայացումը փետրվարի 9-ին է եղել, որից հետո կենդանիները տեղափոխվել են Ուկրաինա, քանի որ դելֆինարիումի շահագործման ժամկետը չի երկարաձգվել: Հիշեցնենք, որ Դելֆինարիումը նախորդ տարվա ապրիլին ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը, բայց հոկտեմբերից շարունակեց աշխատել:
Հավելենք նաև, որ բացման օրվանից այս կառույցը և դրա գործունեությունը եղել են բնապահպանների քնննադատության թիրախում: Նրանք պնդում էին, որ դելֆինները պահվում են ոչ պատշաճ պայմաններում և հնարավոր է՝ կուրանան քլորաջրից: Բացի այդ բնապահպանները պնդում էին, որ դելֆինները չեն հարմարվի Հայաստանի կլիմային: Դելֆինարիումը նախատեսված էր 900 այցելուի համար:




Լրահոս