
Համացանցում ցնցող տեսանյութ է հայտնվել, որում փոքրիկ երեխան կանգնել է 8-րդ հարկի պատուհանի վրա ու գրեթե չբռնվելով հավասարակշռություն է պահել պատուհանի եզրին:
Ոստիկանները ստուգումներ են իրականացրել, սակայն չեն պատժել երեխայի մորը, որը այդ պահին բնակարանում է եղել, երբ նրա որդին մազապուրծ է եղել 8-րդ հարկից վայր ընկնելուց: