![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/putin.jpg)
Վլադիմիր Պուտինը հերքել է Սիրիայում Ռուսաստանի կողմից ավիահարվածների արդյունքում խաղաղ բնակչության շարքում զոհերի մասին հաղորդագրությունները:
«Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներում հայտնված տարբեր տեղեկություններին, թե տուժում է քաղաքացիական ավիացիան, մենք նման տեղեկատվական հարձակումներին պատրաստ էինք: Ընդ որում պետության ղեկավարն ուշադրություն է դարձրել, որ «քաղաքացիական բնակչության շարքերում զոհերի մասին առաջին տեղեկությունները հայտնվել են մինչ երկինք են բարձրացել մեր ինքնաթիռները»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` հավելելով, որ այլ երկրներն արդեն մեկ տարուց ավելի է ավիահարվածներ են հասցնում Սիրիայի տարածքին առանց ՄԱԿ-ի ԱԽ որոշման ու Սիրիայի պաշտոնական իշխանությունների խնդրանքի:
Պուտինը նաև նշել է, որ ՌԴ-ն մտադրված է պայքարել հենց ահաբեկչական կազմակերպության դեմ: