Միլանի «Ինտեր»-ն այլևս հույսեր չի կապում իսպանացի պաշտպան Մարտին Մոնտոյայի հետ:
Sport.es-ը հաղորդում է, որ իտալական ակումբը մտադիր է կատալոնական «Բարսելոնա»-ին վերադարձնել իսպանացուն։ Վերջինս չի կարողացել բավարարել միլանցիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի պահանջները։
Մոնտոյան «Ինտեր» է տեղափոխվել վարձավճարով 2015 թվականի ամռանը։ Իտալացիները կարող էին 2017 թվականին 17 մլն եվրոյով ձեռք բերել նրա տրանսֆերը։