ՖԻԴԵ-ն հրապարակել է հոկտեմբեր ամսվա լավագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջադիմել է 4 աստիճանով և այժմ գտնվում է 7-րդ հորիզոնականում:
Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ուժեղագույն շախմատիստը վաստակել է լրացուցիչ 19 միավոր՝ վարկանիշը հասցնելով 2784-ի։
Թոփ-100-ում կա ևս 2 հայ շախմատիստ` Գաբրիել Սարգսյանը զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը, իսկ Սերգեյ Մովսեսյանը 88-րդն է:
Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ով ունի 2850 միավոր։