
Պարզվում է` ի թիվս առանձին խմբի քաղաքացիների՝ Հայաստանում հասարակական տրանսպորտից անվճար երթեւեկելու իրավունք ունեն նաեւ ՀՀ ազգային հերոսները: 1997թ. նման որոշում է կայացրել նախկին վարչապետ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած կառավարությունը, եւ այդ կարգը գործում է մինչեւ հիմա: Սակայն այս փաստը, մեղմ ասած, զավեշտալի է հնչում: Բանն այն է, որ առ այսօր Հայաստանում ազգային հերոսի կոչում շնորհվել է 15 հոգու, որոնցից ողջ են միայն 3-ը` Շառլ Ազնավուրը, Քըրք Քըրքորյանն ու Նիկոլայ Ռիժկովը, որոնք բավական լուրջ կարողությունների տեր են, ավելին` չեն բնակվում ՀՀ-ում: Ու հիմա դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպես են նրանք օգտվելու իրենց այս իրավունքից ու ազատ երթեւեկելու մետրոյով, ավտոբուսով կամ էլ տրոլեյբուսով: