Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ փետրվարի 25-ին՝ ժամը 04:50-ին, «Զվարթնոց» օդանավակայանում արտառոց դեպք է տեղի ունեցել: Օդանավակայանի մեկնման սրահից կաշառք վերցնելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Հովհաննես Գիբոյանը: Մեր տեղեկություններով՝ Գիբոյանը Երեւան-Մինսկ չվերթի հաշվառման ժամանակ չվերթի ուղեւորներից մեկից պահանջել է 50 ԱՄՆ դոլար, որպեսզի նշված չվերթի ուղեւորին եւ նրա կնոջը պատկանող 40 կգ-ից ավելի կշիռ ունեցող բեռը թաքուն անցկացնի: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ