Օրվա բաղադրատոմս՝ շոկոլադե տորթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ներկայացնում է օրվա բաղադրատոմսը. ինչպես պատրաստել Շվեդական շոկոլադե տորթ:

Բաղադրությունը՝
Կակաոի փոշի-1 ճաշի գդալ
Կարագ-50 գրամ
Ալյուր-100 գրամ
Շաքարավազ-100 գրամ
Մուգ շոկոլադ-60 գրամ
Լուծվող սուրճ-1 թեյի գդալ
Նուշի փոշի -60 գրամ
Փխրեցուցիչ-1.5 թեյի գդալ
Աղ-2 պտղունց
Ձու-5 հատ

Շոկոլադե կրեմի բաղադրությունը՝
Լուծվող սուրճ-1 թեյի գդալ
Սերուցք-400 մլ
Շաքարավազ-2 ճաշի գդալ
Մուգ շոկոլադ-240 գրամ

Ձևովարման համար՝
Մուգ շոկոլադ-60 գրամ

Պատրաստման եղանակը`

Շոկոլադը մանր կտրատել,  ձուն, աղով և շաքարավազով հարել: Ապա ավելացնել կտրատած կարագը և կրկին հարել: Ավելացնել նուշը և շոկոլադը, լուծվող սուրճը և կակաոն, ապա ալյուրը և փխրեցուցիչը: Այնքան խառնել որպեսզի միտարր զանգված ստանալ: Լցնել թավաայի մեջ և դնել 180°С ջեռոցում 25 րոպե:

Տաք սերուցքի մեջ լցնել շոկոլադե սալիկները, ապա շաքարավազը և սուրճը: Դնել կրակի վրա մինչև եռա,  թողնել սառի: Խմորը մեջտեղից բաժանել երկու մասի:  Կրեմը էլեկտրական հարիչով հարել: Խմորի վրա քսել կրեմը, ապա դնել մյուս շերտը: Ապա վրան քսել կրեմը և դնել սառնարան 2 ժամ: Ձևավորման համար շոկոլադը դանակով մանրացնել և լցնել վրան:




Լրահոս