ԷԼԻ ՉՍՏԱՑՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երեկ հերթական անգամ աչքի է ընկել իր ինքնատիպ արտահայտություններով: Խոսելով մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին՝ նա ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է. «Եղել են բախումներ, եղել են նաեւ զոհեր: Դրանով զբաղվել են համապատասխան մարմինները, համապատասխան մարդիկ դատապարտվել են: Միգուցե դատապարտվածների թիվը բավարար չէ, միգուցե այդ պատճառով են մինչ օրս եղած դժգոհությունները, սակայն դա այլ հարց է»: Երբ լրագրողները հետաքրքրվել են, թե ովքեր են դատապարտված մարտի 1-ի սպանությունների համար, Բիշարյանը շտապել է ինքն իրեն ուղղել. «Նրանք դատապարտված են այնքանով, որքանով մենք գաղափար ունենք կատարվածի մասին: Հնարավոր է՝ իմ խոսքերն ուղղակի են ընկալվել, եւ եթե այդպես է, դրանք հետ եմ վերցնում»: Հիշեցնենք, որ ՕԵԿ կանանց համաժողովի ժամանակ էլ նույն Հեղինե Բիշարյանն ասել էր. «Ի դեմս Արթուր Բաղդասարյանի՝ ՕԵԿ-ում կանայք շատ են»: Այնպես որ, Բիշարյանի նման արտահայտություններից այլեւս պետք չէ զարմանալ: Ընդհակառակը, հարկավոր է զարմանալ, եթե նա երկար ժամանակ մտքի նման գլուխգործոցներ չանի:




Լրահոս