ՄԻՇՏ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր պայքարը շարունակվում է ու կշարունակվի մինչեւ վերջ, որ ամեն ինչ պարզ դառնա, որ Հայաստանի քաղաքացին իրեն Հայաստանի քաղաքացի զգա»,-մարտի 1-ի զոհերի հոգեհանգստի պատարագից հետո երեկ ասել է  ՀԱԿ դաշինքի  անդամ Սասուն Միքայելյանը: «Առավոտ»-ի դիտարկմանը, թե մարտի 1-ի դեպքերից 5 տարի անց կրկին նույն իրադարձություններն են ծավալվում, ժողովուրդը կրկին դժգոհ է ընտրությունների արդյունքներից ու դուրս է եկել հրապարակ, ի՞նչ եք կարծում՝ պայքարն այս անգամ հաջողություն կունենա, նա ասել է. «Մի օր հաջողություն կունենա: Իշխանությանը գցելու պայքարի բոլոր ձեւերն արդարացված են: Ես միացած եմ ժողովրդին, միշտ ժողովրդի հետ եմ: Նշանակություն չունի՝ ով է առաջնորդում, կարեւորն այն է, որ ժողովուրդն իր արդարացի պայքարը տանում է»: Հարցին, թե երբ է գնալու Ազատության հրապարակ, Միքայելյանն ասել է` երբ լավանամ. «Վիրահատություն եմ ունեցել: Այսօր առաջին անգամ դուրս եմ եկել, չէի կարող դուրս չգալ»:




Լրահոս