Ձախողում ԵԽԽՎ-ում. ադրբեջանական ողջ քարոզչությունը փչացավ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նիստի ժամանակ,  ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովն իր ելույթը «նվիրել» է օրերս Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանին: Հուսեյնովը հայտարարել է, որ Վ. Մարտիրոսյանն Ադրբեջանում ինքնակամ ասուլիս է հրավիրել եւ ադրբեջանական լրատվամիջոցներին տեղեկացրել է Հայաստանում մարդու իրավունքների վատ վիճակի մասին:

Ըստ ադրբեջանցի պատվիրակի՝ Մարտիրոսյանն իբր ինքնակամ ցանկացել է ապրել Ադրբեջանում: Մի քանի րոպե շարունակ Հուսեյնովը ընթերցել է Վ. Մարտիրոսյանի ուղիղ խոսքը մամլո ասուլիսից: Ադրբեջանի պատվիրակից հետո ելույթ է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նախքան բուն ելույթին անցնելը նա ի պատասխան՝ Հուսեյնովին տեղեկացրել է, որ օրերս «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է Վահան Մարտիրոսյանի հոգեկան հիվանդ լինելու մասին փաստող փաստաթուղթը, եւ դրա լուսապատճեն ցուցադրել ներկաներին՝ այդպիսով փչացնելով ադրբեջանական ողջ քարոզչությունը»:

vahan-tuxt

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս