
«Ձեր գործը չի, չեմ ասելու: Չե՞ք ամաչում, հետեւիցս ո՞ւր եք գալիս, կարող ա ես ուրիշ տեղ եմ գնում»:
Հետաքրքիր է` ինչից պիտի ամաչեին լրագրողները, եթե ինքը` Տավուշի մարզպետը, չի ամաչում լրագրողներին ասել իր՝ «ուրիշ տեղ» գնալու մասին: Չհաջողված կատակների գծով ՀՀԿ-ն ամբողջովին մասնագիտացել է, բայց դե մարզպետերը կուսակցության նախագահին հասնելու համար դեռ շատ հեռու են, եւ նրանց ասածները, բնականաբար, ժողովրդական բանահյուսության մեջ որպես թեւավոր խոսքեր չեն ներառվում: Դեռ սովորելու տեղ ունեն, եւ դատելով Տավուշի մարզպետի բարձր տրամադրությունից` կարելի է ենթադրել, որ նա կշարունակի պաշտոնավարել եւ յուրացնել չստացված հումորի արվեստը: