Նավթի համաշխարհային գները սկսել են դանդաղորեն աճել: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, վկայում են սակարկությունների տվյալները:
Հոկտեմբերի 2-ին նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը WTI տեսակի նավթի համար աճել է 1% ու կազմել 45,23 դոլար մեկ բարելի համար:
Իսկ Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,7%-ով` կազմելով մեկ բարելի համար 48,01 դոլար:
Լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ նավթի գնի աճի հիմնական խթան է հանդիսանում ԱՄՆ-ում նավթի արտահանման ծավալների նվազման մասին տեղեկությունները: