Ադրբեջանն անցել է կարմիր գիծը: Այսօր Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, այս մասին նշեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցային սեղանի շուրջ նստելուց», – հավելեց նա:
Մեզ հետ զրույցում Գագիկ Մելիքյանն անդրադարձավ նաև ՄԱԿ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին և մեջբերեց ՀՀ նախագահի այն խոսքերը, որ «Մենք պատրաստ ենք և պատերազմի, և կռվի և այդ պատերազմում մենք հաղթող ենք դուրս գալու: Ադրբեջանը պատերազմում ավելի մեծ քանակությամբ տարածքներ է կորցնելու և դրա պատասխանատուն լինելու է միայն ինքը»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան