![](https://armlur.am/wp-content/uploads/2014/09/krishtianu_ronaldu_0-630x473.jpg)
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է կազմակերպել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հերթական ռեկորդին նվիրված միջոցառում: Այս մասին հաղորդում է «Marca»-ն։
Այն կկայանա հոկտեմբերի 2-ին «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։
Նշենք, որ պորտուգալացի հարձակվողը վերջերս դարձել էր ակումբի պատմության լավագույն ռմբարկու` շրջանցելով լեգենդար հարձակվող Ռաուլին։