ԱՄՆ իշխանությունները չեն բացառում Ռուսաստանի միջազգային մեկուսացումը՝ Սիրիայում ռազմական գործողությունների պատճառով: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, գրում է «Коммерсантъ»-ը:
«Այս հետևանքները կարող են առավել խորը լինել, քան պարզապես դիվանագիտական հետևանքները, որոնք կարող է սահմանել միջազգային հանրությունը: Նման հետևանքներին է վերաբերում նաև Ռուսաստանի միջազգային մեկուսացումը»,-հայտարարել է նա:
Ջոշ Էռնեստը Մոսկվայի համար այլ հետևանքներ է անվանել ՌԴ-ի միջամտությունը տարածաշրջանային կոնֆլիկտին, ինչպես նաև Սիրիայում և ՌԴ տարածքում սուննիթական ծայրահեղականների կողմից հարձակումների վտանգը: