Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին այս դեպքում պետք է ընդունենք ոչ թե որպես մարզպետ, այլ որպես ծնող: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Ազգային ժողովի նախագահ գալուստ Սահակյանը, անդրադառնալով Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի ազատ արձակմանը և մարզպետի հայտարարությանն այն մասին, որ արդարությունը վերականգնվեց:
«Մեզանից յուրաքանչյուրը նման սուբյեկտիվ վերաբերմունք ունի իր որդու հանդեպ: Ինչ-որ մի մաս կա, որ չի սիրում մարզպետին և սա վերագրում է որպես արդարադատությունից դուրս գտնվող երևույթ», – նշեց ԱԺ նախագահը:
Մանրամասները` տեսանյութում