«Իսլամական պետության» զինյալները հարձակում են գործել լիբիական նավթային նավահանգստի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակում են գործել լիբիական Էս-Սիդր նավահանգստի վրա, որը համարվում է երկրի հիմնական նավթային տերմինալներից մեկը, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով անվտանգության տեղական ծառայության հայտարարությանը:

Ծայրահեղականների հարձակումը ետ է մղվել, 4 ծայրահեղական ոչնչացվել է: Զոհվել է պահակախմբի մեկ անդամ, ևս 2-ը վնասվածքներ են ստացել:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ծայրահեղականները ավտոմատ զենք են կիրառել և փորձել են պայթեցնել ականապատ մեքենան: Գործակալությունը հայտնում է նաև, որ Էս-Սիդր նավթային տերմինալը փակ է եղել դեկտեմբերից՝ տեղական խմբավորումների հետ թշնամության և մատակարարման հետ կապված խափանումների պատճառով:




Լրահոս