Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, եթե թուրքական կողմը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության փոխանցմամբ՝ Վաշինգտոնում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ամերիկյան առաջատար վերլուծաբանների հետ քննարկումների ժամանակ:

Նախագահը սակայն նշել է, որ մոտ ժամանակներում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը քիչ հավանական է, քանի որ թուրքական կողմը նման ցանկություն չունի:

Հիշեցնենք, որ թեև հայ-թուրքական արձանագրությունները ողջունել են Միացյալ Նահանգները, Եվրոպան և Ռուսաստանը, սակայն դրանք երկու երկրների խորհրդարանների կողմից չեն վավերացվել:




Լրահոս