Ժողովուրդ. Դելֆիններն էլ լքեցին Երեվանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մինչ ՀՀԿ ղեկավար կազմը պնդում է, որ Երևանի քաղաքապետի անմրցելի թեկնածուն հենց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իրադարձություններն անընդհատ “Տարոն գեղեցիկի” դեմ են դուրս գալիս: 2010թ. դեկտեմբերից Երևանում գործող միակ` “Նեմո” դելֆինարիումը ոչ միայն փակվել է, այլև ապամոնտաժվում է: Երկու տարվա մեջ ընդամենը 900 այցելու ունեցած դելֆինարիումի վերջին ներկայացումը եղել է 2013թ. փետրվարի 9-ին: Դելֆինները կրկին վերադարձել են Ուկրաինա, քանի որ դելֆինարիումի շահագործման ժամկետը չի երկարաձգվել: Թե ինչու, “Ժողովուրդը” կմանրամասնի իր վաղվա համարում: Իսկ մինչ այդ թերթը հիշեցնում է, որ դելֆինարիումի տարածքը ձեռք էր բերվել և կառուցապատվել ոչ այնքան օրինական ճանապարհներով: Բացի այդ, դելֆինարիումի բացումն ուղեկցվեց բազմաթիվ բողոքի ակցիաներով: Բնապահպանները պնդում էին, որ 5 մետր խորությամբ և 18 մետր տրամագիծ ունեցող դելֆինարիումի քլորացված ջրում ապրելով` դելֆինները կարող են սթրեսի մեջ ընկնել և վտանգավոր դառնալ հանդիսատեսի համար: Ավելին, դելֆինի աչքերը կարող են դիմանալ ընդամենը կես տարի: Բարձրացվեց նաև դելֆինների սննդի հարցը, որ կերակրվում են ներկրված սառեցված ձկով, ինչն անընդունելի է:
Բայց այս բոլոր խոչընդոտները հարթելով` դելֆինարիումը բացվեց: Սակայն առաջ գնացած ապահով երկրի մայրաքաղաքում այն ունեցավ ընդամենը 900 այցելու, ինչը նշանակում է, որ գործարար-պաշտոնյաները նույնիսկ ի զորու չեն սեփական բիզնեսները նորմալ կառավարել: Այդպես էլ անհասկանալի մնաց` դելֆինարիումը սարքել էին, որ ի՞նչ անեն:
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս