Կադիրովը պատրաստ է չեչեն զինծառայողների ուղարկել Սիրիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար չեչեն զինծառայողների՝ Սիրիա ուղարկելու պատրաստակամության մասին, փոխանցում է «Լուրերի ռուսական ծառայությունը»:

«Ես դա հենց այնպես չեմ ասում, ես խնդրում եմ, որպեսզի թույլ տան մեզ մասնակցել այդ հատուկ գործողություններին»,-ասել է Կադիրովը «Լուրերի ռուսական ծառայության» հարցազրույցում:

Նա նաև նշել է, որ համապատասխան որոշումը պետք է կայացնի երկրի նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը:

«Ահաբեկիչները դեռևս չգիտեն, թե ինչ է իրական պատերազմը, քանի որ գործ են ունեցել միայն ռմբակոծությունների հետ, իսկ ռազմական գործողություններում նրանք փորձ չունեն»,-հավելել է Չեչնիայի ղեկավարը:




Լրահոս