ՀԺ. Շուշան Պետրոսյանին Գյումրիում կդիմավորե՞ն խիյարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուշան Պետրոսյանը հնարավոր է թանկ վճարի “Կենտրոն” ՀԸ եթերում` “Հայկական ուրբաթ” հաղորդաշարի ժամանակ հնչեցրած խոսքերի համար: Մարտի 13-ին Գյումրիում կայանալիք նրա ջազային համերգի ժամանակ, ՀՀԿ-ական պատգամավոր-երգչուհուն անակնկալ է սպասվում, հնարավոր է` “խիյարի” տեսքով: Հաղորդաշարի ժամանակ Պետրոսյանը, գյումրեցիներին նկատի ունենալով, ասել է, թե ազնիվ չէ` 5000 դրամ վերցնել և ընտրել այլ թեկնածուի: Եվ հիմա Գյումրու մի խումբ բնակիչներ ինքնաբուխ ակցիայի են պատրաստվում, որում ընդգրկվել են հիմնականում նախագահական ընտրությունները բոյկոտոդ գյումրեցի ուսանողներ, ովքեր վերջին օրերին այլ ակցիաներ էին անում Հայաստանի երկրորդ քաղաքում: Նրանցից մեկը` Արսեն Վարդանյանը “ՀԺ”-ի հետ զրույցում ասել է. “Միանշանակ է, որ լինելու է` սառը (նկատի ունի երգչուհուն դիմավորելը-խմբ.), կշռադատված վերաբերմունք, օճառներ ու “խիյարներ” էլ հնարավոր է նվիրենք, բայց դա հավանաբար կլինի այն դեպքում, երբ ամեն ինչ հասնի դրան, այսինքն պաշտոնական ոչ մի արձագանք չլինի, քանի որ մամուլից տեղեկացել ենք, որ երգչուհին ասել է` լավ էլ կայանալու է համերգը”:




Լրահոս