![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/884595b026ea379ed82eeb665aac341b.jpg800x750.jpg)
Երկու քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն 39-ամյա հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը հոկտեմբերի 3-ին ռինգ դուրս կգա Ավստրալիայում: Նրա մրցակիցը կլինի Թայլանդից ոչ այդքան հայտնի Մոնգկոլչայ Լուկմուանգկանչը:
Վերջին անգամ Դարչինյանը ռինգ էր դուրս եկել Կալիֆորնիայում հունիսի 6-ին: Այդ ժամանակ WBA վարկածով աշխարհի չեմպիոն 28-ամյա արգենտինացի Հեսուս Կուելյարը կանգնեցրել է նրան 8-րդ ռաունդում` պաշտպանելով իր տիտղոսը: