
Ինչպե՞ս է վերաբերվում լուրերին, որ հնարավոր է Դավիթ Հարությունյանը կրկին դառնա արդարադատության նախարար, հարցրել է “Հրապարակը” Հրայր Թովմասյանին: “Երբ նշանակվեցի արդարադատության նախարար, իմ առաջին մտքերից մեկը հետևյալն էր` չեմ մեկնաբանում այն խոսք-զրույցները, որոնք սկսում են` ախչի, լսե՞լ ես, որ…ե: Բայց “ախչի, լսել ես, որ…”-ի շրջանակներում պնդում են, որ ՀՀԿ հին “գվարդիան” փորձում է ամեն ինչ անել, որպեսզի իր քարտ-բլանշն առաջիկայում չկորցնի: “Ասողը մեր երկրում և այս պարագայում 1 մարդ է կամ 2` ապագա վարչապետը և հանրապետության նախագահը, ուրիշ ասող չկա”: Ուրեմն “պրոգնոզ” արեք: “Ա՜, եթե պրոգնոզ, էդ դեպքում պիտի ուրիշին հարցնեք, ես, ցավոք սրտի, պրոգնոզներ էլ չեմ անումե: Պատրա՞ստ եք Ձեր պաշտոնը տալ ուրիշի: “Հորս տնից չեմ բերել էդ պաշտոնը, որ հիմա ուրիշին տամ”: