Հենրիխ Մխիթարյանը ՊԱՕԿ-ի դեմ խաղում ամենացածր գնահատականն է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՊԱՕԿ-ի դեմ Եվրոպայի լիգայի երկրորդ տուրի խաղում երկու հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Whoscored.com-ը ներկայացրել է հայազգի ֆուտբոլիստի վիճակագրությունն ու գնահատականը:

Մխիթարյանի 35 փոխանցումներից թիմակիցներին հասել է դրանց 88.6 տոկոսը: 26-ամյա կիսապաշտպանը մեկական անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, հաղթել է օդային պայքարում և խլել է գնդակը:

Մխիթարյանը երկու անգամ զգուշացվել է՝ ստանալով նաև դեղին քարտ: Հայ ֆուտբոլիստը մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում և նրա դեմ կանոնները խախտել են երկու անգամ: Մխիթարյանը ստացել է 5.77 գնահատականը, որն ամենացածրն է «Բորուսիա»-ում:




Լրահոս