ԱԺ ֆինանսա-վարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում ստորագրված «ՀՀ Կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ «ՀՀ-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիրը: Հիմնական զեկուցմամբ խորհրդարանում հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նա նշեց, որ համաձայնագրով կկատարելագործվեն մաքսային համակարգի զննման սարքավորումները: Միրումյանը հավելեց, որ վարկի գումարը կազմում է 23,3 միլիոն դոլար, բայց վարկը վերցվելու է չինական յուանով՝ 20 տարի ժամկետով: Նա նաեւ հավալեց, որ վարկը ստանալու են սարքավորումների տեսքով, դրանք են՝ երկաթուղային բեռների զննման սարքեր, շարժական սկաներներ, նկարահանող սարքեր, մարդու մարմնի զննման սարքեր: «Դա մի կատարյալ համակարգ է լինելու, որը թույլ է տալու մշտադիտարկում անելու տվյալ բեռի ու ապրանքի շարժին»,-հավելեց Միրումյանը:
ԶՆՆՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ