Աֆղանստանցի 110-ամյա փախստականը ոտքով Գերմանիա է հասել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական Պասսաու քաղաքում ոստիկանները գրանցել են ամենատարեց փախստականին, հայտնում է Lifenews-ը:

110-ամյա Աբդուլ Քադեր Ազիզին ստիպված է եղել ընտանիքի հետ տեղափոխվել Գերմանիա, քանի որ Աֆղանստանի հյուսիսում գտնվող իր հարազատ քաղաքում կյանքը վտանգավոր է դարձել. «Թալիբան» շարժման զինյալները սպանել են նրա 3 որդիներին:

Չնայած տարիքին, չնայած նրան, որ նա խուլ և համր է, ընտանիքի ուղեկցությամբ նրան հաջողվել է կտրել մոտ 6 հազար կմ: 110-ամյա փախստականի դստեր խոսքով՝ երբեմն նրան ստիպված են եղել ձեռքերի վրա տեղափոխել, սակայն ճանապարհորդոթյան ավարտին նա լավ ինքնազգացողություն է ունեցել, և բժիշկների օգնության կարիք չի եղել:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից Եվրոպայում սկսվեց Մերձավոր Արևելքից, Միջին Արևելքից և հյուսաֆրիկյան երկրներից ներգաղթյալների հոսքը: Եվրոպական որոշ պետություններ հասցրեցին փակել իրենց սահմանները, սակայն փախստականների թիվը գնալով աճում է: Որոշ տվյալների համաձայն՝ Գերմանիայում այժմ գնտվում է մոտ 1 մլն ներգաղթյալ:




Լրահոս