Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ, փակ է Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիա-Ցողամարգ և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա, Ախպրաձոր-Մաքենիս ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Ամասիա-Կապս, Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհները: ՀՀ տարածքում մյուս ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անցանելի է միայն 30 նստատեղ և անվաշղթաներ ունեցող ավտոմեքենաների համար: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց: