
“BYD” մակնիշի տաքսի ավտոմեքենան մարտի 6-ին՝ ժամը 16.20-ին, Երևանի Մխիթար Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ։ Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կատարվում է քննություն: