ԱՄՆ օրենսդիրները հորդորում են Ուորլիքին հրաժարվել կեղծ հավասարության քաղաքականությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների անդամ Էլիոթ Էնգելսը նամակով կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերած կեղծ հավասարության ձախողված քաղաքականությունը փոխելու կառոցողական, հաշվետվողականության վրա հիմնված
մոտեցմամբ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դիմել է ամերիկահայությանը՝ խնդրելով կապվել իրենց օրենսդիների հետ և նրանց հոդորել միանալ Ռոյսին և Էնգելսին:

ԱՄՆ կոնգրեսականներն իրենց նամակում առաջ են քաշում երեք կետ, որոնք կարող են օգնել կանխել պատերազմը, փրկել մարդկանց կյանքեր և հասնել արդար ու երկարաժամկետ խաղաղության: Օրոնսդիրները առաջարկում են հակամարտության
բոլոր կողմերին համաձայնություն կնքել շփման գծից դիպուկահարների դուրս բերման մասին, շփման գծում տեղադրել ԵԱՀԿ-­ի կողմից վերահսկվող առաջադեմ համակարգեր և սարքեր, որոնցով հնարավոր կլինի պարզել կրակոցների արձակման վայրը և ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը՝ զինադադարի խախտումներն ավելի լավ արձանագրելու համար:




Լրահոս