Արաբկիրում հայտնաբերվել է երիտասարդի դի, ով հետախուզվում էր՝ որպես անհետ կորած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ մարտի 6-ին, ժամը 21:30-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Փափազյան 23/1 շենքի մոտ գտնվող կիսակառույց ավտոտնակի նկուղային հարկում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  դիակի մոտ հայտնաբերվել են նաև ներարկիչներ, պլաստմասե տարաներ, որոնց մեջ բենզին էր լցված և արյունոտված բամբակներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը 30-ամյա Բաբկեն Մովսիսյանն է, ով Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր՝ որպես անհետ կորած:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան, և ըստ ֆոտոլրագրողի՝ նախկինում թմրամիջոցներ օգտագործելու համար նա եղել է դատապարտված, ինչպես նաև հաշվառված է եղել՝ որպես հոգեկան հիվանդ:




Լրահոս