Հոկտեմբերի 8-ից 13-ը Էստոնիայում կկայանա Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական 12-րդ խմբի մրցաշարը, որտեղ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 8-ին կմրցի Չեխիայի, հոկտեմբերի 10-ին՝ Սերբիայի և հոկտեմբերի 13-ին՝ Էստոնիայի հավաքականների հետ: Պատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 3-ից 6-ը կանցկացնի մարզական հավաք «Ռեժինե» հյուրանոցում՝ մարզվելով ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն Էստոնիա կմեկնի հոկտեմբերի 6-ին: Հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Լելևրը հավաքական է հրավիրել 20 ֆուտբոլիստների, որոնցից Էստոնիա մեկնելու համար կընտրվեն 18 ֆուտբոլիստներ.
Դարպասապահներ`
Սուրեն Ալոյան «Բանանց»
Վարդան Վարդանյան «Փյունիկ»
Մարկ Գրիգորյան «Դոնաֆելդ» (Ավստրիա)
Պաշտպաններ`
Հակոբ Համբարձումյան «Բանանց»
Աղավարդ Պետրոսյան «Բանանց»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Արմեն Միքայելյան «Փյունիկ»
Մհեր Սաֆարյան «Շիրակ»
Գրիգոր Էմեքսուզյան «Ստրոգինո» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ`
Ստեփան Հարությունյան «Բանանց»
Հովհաննես Իլանգյոզյան «Բանանց»
Էմիլ Եղիազարյան «Բանանց»
Արթուր Նադիրյան «Փյունիկ»
Արամ Կարապետյան «Փյունիկ»
Վարդան Սաֆարյան «Միկա»
Դավիթ Մարտիրոսյան «Տեպլիցե» (Չեխիա)
Հայկ Գալստյան «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Գոռ Աղբալյան «Հերենվեն» (Հոլանդիա)
Հարձակվողներ`
Էդգար Մովսիսյան «Բանանց»
Ռոբերտ Մինասյան «Փյունիկ»