Սիրիայում ռուսական զորքերը նախօրեին հասցված ավիահարվածներից հետո Ֆրոնտ ան-Նուսրա իսլամիստական խմբավորան թիրախում են հայտնվել, փոխանցում է donbass.ua-ն:
Այս մասին իր բլոգում հայտնել է ռուս լրագրող Իլյա Վարլամովը՝ հղում անելով իսլամիստների կողմից թվիթերում տարածած հաղորդագրությանը:
«Տեղի իսլամիստները` Ֆրոնտ ան-Նուսրան, այլ ոչ թե «Իսլամական պետությունը», 1 միլիոն սիրիական լիրա են խոստանում ռուս զինվորի գլխի համար»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանի գերագույն պալատին էր հղել ՌԴ ԶՈւ օգտագործման մասին հարցը: Դաշնային խորհուրդը նույն օրը միաձայն հավանություն էր տվել նախագահի դիմումին: