Ինչպես տեղյակ եք, 2013թ. մարտի 15-ին ժամը 15:00 տեղի է ունենալու “Խոսրովի անտառ” պետական արգելոցե պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը: ՀՀ բնապահպանության նախարարության կայքում այս պահին տեղադրված են միայն դիմումներ ներկայացրած 11 թեկնածուների անուն ազգանունները: Համահայկական Բնապահպանական Ճակատը մարտի 6-ին պաշտոնական նամակով դիմել է նախարարինև խնդրելով հանրայնացնել բոլոր թեկնածուների մասին ազատ հրապարակման ենթակա տվյալները: Մասնավորապես, թեկնածուներիև
1 ծննդյան տարեթիվը,
2 համապատասխան բնագավառի բարձրագույն կրթությունը,
3 ԲՈՒՀ-երի անվանումները և բարձրագույն կրթություն ստանալու տարեթևերը,
4 գիտական կոչումները,
5 հրատարակված գիտական հոդվածների ցանկը,
6 մասնագիտական և աշխատանքային փորձը,
7 կուսակցական պատկանելիությունը (առկայության դեպքում):
“Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարությունը, որպես պետական լիազոր մարմին, պետք է ապահովի վերոնշյալ տեղեկությունների մատչելիությունն ու հրապարակայնությունը:
Համահայկական Բնապահպանական Ճակատ