Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ սկսելու ռազմական պոտենցիալ չունի. Թոմաս դե Վալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանուն միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալը Հայաստանի և Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հետաքրքրություն չի տեսնում:

Հոկտեմբերի 2-­ին ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման թեմայով կազմակերպված քննարկմանը Թոմաս դե Վալը միացել էր տեսակամուրջի միջոցով: Նա ընդգծեց, որ հայկական կողմի համար պատերազմը ձեռնտու չէ, քանի որ իրավիճակը նրա օգտին է, իսկ Ադրբեջանի համար պատերազմը մեծ ռիսկ է: «Հայտնի չէ, թե ինչով կավարտվի պատերազմը Ադրբեջանի համար: Դա առաջին հերթին մեծ ռիսկ է Ադրբեջանում գործող ռեժիմի համար: Նրանք այդպիսի ռազմական պոտենցիալ չունեն, որպեսզի լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեն:

Միևնույն ժամանակ, հայտնի չէ, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի»,­ «Արմենպրես»­-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Թոմաս դե Վալն ընդգծեց, որ չնայած դրան` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավելի սրվել է, քանի որ հատկապես ադրբեջանական կողմը շփման գծում սկսել է մեծացնել զինատեսակների տրամաչափը, ինչը շատ վատ է: «Սա վկայում է այն մասին, որ շփման գծում լարվածությունը կարող է ավելի աճել, որը կհանգեցնի տասնայկ զոհերի: Սա կարող է լուրջ հարված լինել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»,­ ասաց վերլուծաբանը:

Նա ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ հավելելով, որ նրա հիմնական առաջադրանքը դարձել է ստատուս քվոյի պահպանումը, բանակցող կողմերի նախագահների` տարեկան գոնե մեկ անգամ հանդիպման ապահովումը՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար: «Սա Մինսկի խմբի նվազագույն առաջադրանքն է, իսկ առավելագույն առաջադրանքն, իհարկե, հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելն է: Սակայն անհասկանալի է, թե ինչպես կարելի է հասնել խաղաղ կարգավորմանը: Տեսեք Ուկրաինայի օրինակը: Բոլորը ցանկանում են, որպեսզի այնտեղ խաղաղություն հաստատվի, սակայն միմյանց նկատմամբ անվստահությունը և առկա հակասությունները թույլ չեն տալիս դրան հասնել: Նույն իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ է:

Իրավիճակն իսկապես շատ ռիսկային է, սակայն ամենամեծ վտանգը կարող է մի թեթև սխալի պատճառով շփման գծում լարվածության աննախադեպ աճը լինել»,­ եզրափակեց դե Վալը: Սեպտեմբերին ադրբեջանական կողմը լարվածություն էր հրահրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` գնդակոծության թիրախում պահելով նաև ՀՀ Տավուշի մարզիսահմանամերձ բնակավայրերը: Հայկական գյուղերը նյութական լուրջ վնասներ են կրել,դպրոցներում դասերն ընդհատվել էին, դաշտերում որոշ ժամանակով անվտանգությաննկատառումներով կանգ էր առել գյուղատնտեսական աշխատանքը: Ադրբեջանականկրակահերթերից վիրավորվել են ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ, իսկԲերդավան և Պառավաքար գյուղերում երեք քաղաքացիական անձ է սպանվել:




Լրահոս