Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին այցելել է Ստեփանակերտի ծայրամասային մի շարք թաղամասեր եւ ծանոթացել այնտեղ շրջակա միջավայրի վիճակին:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին բնապահպանության նորմերին խստորեն հետեւելու ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: