Ռուս հայտնի դերասան Անդրեյ Պանինին Մոսկվայի իր բնակարանում մահացած են գտել,- գրում է ИТАР-ТАСС-ը: Չորս օր շարունակ նրա հարազատները չեն կարողացել կապ հաստատել նրա հետ: Միայն հինգերորդ օրը դերասանի ծանոթներից մեկը, գալով նրա տուն, նրան մահացած է գտել` գլխի շրջանում վնասվածքով: Նախնական տվյալների համաձայն՝ Պանինի բնակարանում գողության հետքեր չկան: Պանինը ծնվել էր 1962թ. մայիսի 28-ին Նովոսիբիրսկում: Նա իր ողջ կյանքի ընթացքում խաղացել է 60 դեր, որոնցից ամենահայտնիներից է “Բրիգադա” սերիալում նրա կերտած կերպարը: Անդրեյ Պանինը խաղացել է նաեւ “Վարորդ Վերայի համար”, “Հարսանիք”, “Սրիկաները” եւ այլ ֆիլմերում:
Մահացել է դերասան Անդրեյ Պանինը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ