Շարմազանովի կնոջ խմբագրությունում Աստծո խոսքն են ուսումնասիրում. hraparak.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Hraparak.am-ը գրում է, որ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը եւ նրա կինը՝ մեր գործընկեր Լիլիթ Դավթյանը, ով ղեկավարում է «Հենարան» մամուլի ակումբն ու համանուն կայքը, արտառոց պատմության մեջ է հայտնվել: Սրանից առաջ Շարմազանովի անունն էր հոլլովվում «սկայպով» ռուս աղջիկներ «կպցնելու» աղմկոտ պատմության մեջ, հետո լուրեր ստացանք, որ նրա կնոջ գրասենյակում արդեն 3-4 ամիս է կրոնական հավաքներ են կազմակերպվում՝ անձամբ Լիլիթի մասնակցությամբ: Գուցե կարկառուն ՀՀԿ-ականի կինը որոշել է ամուսնու մեղքերին թողություն հայցել, բայց ամենշաբաթյա հավաքները խմբագրության տարածքում խաթարել է աշխատակազմի անդորրը, որոնց համար, սակայն, այս թեմայի վրա վետո է դրված, չեն ցանկանում ոչինչ խոսել, ոմանք դժգոհում են մտերիմների մոտ, շատերն էլ՝ թողնում հեռանում: Հաշվի առնելով Լիլիթ Դավթյանի սպառնալից տոնը, նրա հետ զրույցը կներկայացնենք բառացի՝ գնահատականները թողնելով ձեզ:

-Լիլիթ, կասե՞ք՝ ի՞նչ կազմակերպություն է, ամեն չորեքշաբթի ասում են՝ կանայք են այցելում ձեր գրասենյակ, եւ խմբագրության տարածքում քննարկում եք կրոնական հարցեր, կա՞ այդպիսի բան:

-Այո, կա նման բան, հավաքվում են հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, Հիսուս Քրիստոսի հավատքի, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետեւորդ կանայք եւ Աստծո խոսք են ուսումնասիրում, բարության դասեր: Այդտեղ որեւէ օրենքից դուրս, անիրավ իրավիճակ չկա:

-Հարեւանների փոխանցմամբ՝ այդ ժամերին ծափեր են լսվում, երգի եւ այլ ձայներ:

-Սիրելիս, շատ բան են ասում, շատերի մասին, ի դեպ, նաեւ լրագրողների, մենք լրագրող ենք եւ պարտավոր ենք փաստերով խոսել, համապատասխան փաստեր ներկայացնել եւ դրա հետքերով գնալ:

-Իսկ անձամբ Դուք մասնակցո՞ւմ եք այդ հավաքներին, թե՞ տարածքն եք միայն տրամադրում:

-Ես որեւէ մեկին որեւէ տարածք չեմ տրամադրում: Ինքս հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, հավաքվում եմ իմ հայ առաքելական եկեղեցու հավատացյալ ընկերուհիների հետ եւ ուսումնասիրում եմ Աստվածաշունչ, որին երբեմն ներկա են լինում նաեւ հոգեւոր հայրեր, քահանաներ:

-Բայց ասում են՝ կին քարոզիչ ունեք, իսկ դա հայ առաքելական եկեղեցում ընդունված բան չէ:

-Ոչ, քարոզիչ չունենք, մենք բոլորս նստում ու զրուցում ենք, ինչպես դուք երբեմն Ձեր ընկերուհիների հետ շատ հարցերի շուրջ:

-Իսկ ինչո՞ւ եք սրահն ընտրել աղոթքի վայր, ոչ թե եկեղեցին:

-Սիրելիս. եկեղեցի էլ ենք հաճախում, ո՞վ ասաց, ամեն կիրակի գնում եմ պատարագի եւ շատ ուրիշ ժամերգությունների՝ առավոտյան աղոթք, երեկոյան աղոթք, Տաղավար տոներ, այնպես որ եկեղեցի հաճախելը դրա հետ ինչ որ կապ չունի: Եթե ընկերուհիների կամ քո ընկերների հետ հավաքվում ես ինչ որ հարցերի շուրջ զրուցում ես…Գուցե ես էլ ասեմ, որ Ձեր տանը ինչ որ մեկը հավաքվել է ու ինչ որ բաների մասին խոսել է, ծափ է տվել, դուք էլ ինչ-որ կասկածելի ինֆորմացիայի առիթ եք տվել հարեւանների համար՝լսել եմ, կամ ասում են այդ մասին, այդպես ճի՞շտ է:

-Իսկ կարծում եք խմբագրությունն այն վա՞յրն է, որտեղ կարելի է նման հավաքներ կազմակերպել:

-Դա ինձ անհատույց հատկացված տարածք է, որտեղ ես կարող եմ նաեւ հանդիպել իմ ընկերների հետ, ինչպես դուք ձեր խմբագրության տարածքում ընդունում եք շատ ու շատ ընկերների եւ ճանապարհում:

-Իսկ այդ հավաքները չեն խանգարու՞մ Ձեր լրագրողներին:

-Իսկ ինչ եք կարծում Ձեր գո՞րծն է, իմ լրագրողի աշխատանքի մեջ մտնելը եւ հետաքրքրվելը:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

 




Լրահոս