Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է ակադեմիկոս Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի խումբ մասնագետների՝ հաստատության տնօրեն Արմեն Տանանյանի գլխավորությամբ:
Քննարկվել են ուռուցքաբանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել անվանի մասնագետներին Արցախ հաճախակի այցելելու եւ բնակչությանը տեղում բժկական օգնություն ցուցաբերելու համար՝ նշելով, որ դա կարեւոր դերակատարություն ունի մեր հանրապետությունում բուժսպասարկման մակարդակի եւ մասնագետների որակավորման բարձրացման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք: