Կիսապատերազմական վիճակում հասարակությանը լարումների բերելն աննորմալ երևույթ է. Արամ Մանուկյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանային այս լարված վիճակում այսպիսի ցնցումների տանել Հայաստանը, դավաճանություն է: Armlur.am-ի հետ զրույցում սահմանադրական բարեփոխումների գործընթացն այսպես բնութագրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Երբ-որ կիսապատերազմական, պատերազմական վիճակ է, հասարակությանը բերել լարումների, «այո»-ի, «ոչ»-ի, իհարկե, դա աննորմալ երևույթ է: Խոհեմ մարդն այսպիսի փոփոխությունների չէր գնա», – նշեց Մանուկյանը:

Նրա խոսքով` նման  իրավիճակում միակ ելքն այս ավանտյուրայից ետ կանգնելն է:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս