Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցած «Չեք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքին մասնակցում էր նաև «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նա Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ հանրահավաքին մասնակցում է որպես քաղաքացի:
Արամ Կարապետյանն ասաց, որ չի հասկանում այժմ փոփոխություններ անցկացնելու պատճառները:
«Փորձը ցույց է տալիս` մեզ մոտ ինչքան սահմանադրությունը փոխում ենք ոչ պատրաստված, այնքան ավելի վատ կացության մեջ ենք ընկնում: Իմ տպավորությամբ Սերժ Սարգսյանն ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում», – հավելեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան