Խաղաղապահ ուժերի տեղադրման դեպքում Ռուսաստանը կդառնա Ղարաբաղի տերը. Վարդան Մալխասյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն իմ կարծիքով տեղեկություններ ունի, որ երկիրը ներսից թուլանում է, արտագաղթն ահագնացնող չափերի է հասել և իրենց ոգևորել են, որ կարելի է վախի մթնոլորտ ձևավորել: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, այս մասին նշեց ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:

«Իրենք պատերազմ երբեք չեն սկսի, իրենք պատերազմի պատրանք են սկսում: Հնարավորություն ունեն, բայց իրենք ոգեղեն բանակ չունեն: Իրենք պատերազմի պատրանք են սկսում, որպեսզի արտագաղթն ավելի մեծանա և ժողովուրդը վախից փախչի», – ընդգծեց նա:

Նրա խոսքով` պատերազմը ոչ Ալիևին է ձեռնտու, ոչ էլ Սերժ Սարգսյանին: «Պատերազմի դեպքում երկուսն էլ կկորցնեն իրենց իշխանությունը: Ռուսաստանին ձեռնտու է պատերազմը, քանի որ ամեն ինչ անում է, որ խաղաղապահ ուժեր տեղադրի, և այդ դեպքում ինքը դառնալու է Ղարաբաղի տերը: Ես դեմ եմ, որ տեղադրվի», – հավելեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս