
Դերասան Աշոտ Ադամյանը դեմ է սահմանադրական բարեփոխումներին և այսօր մասնակցում էր «Չեք անցկացնի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին:
Armlur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այն իրավիճակում, երբ երկրի առջև բազմաթիվ խնդիրներ են ծառացած, պետք չէ նման գործընթացի դիմել: «Ինչ սահմանադրական բարեփոխումների մասին է խոսքը, երբ ներկայինս չի գործում: Նրանք այս գործընթացով ցանկանում են վերարտադրվել», – ընդգծեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան