Ինչպես հայտնի է` ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հանդիպումը երկարատև չի եղել: Շարմազանովի խոսքով, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների և երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցեր:
«Մենք դրական ենք գնահատում այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ մնացած համանախագահ երկրների ջանքերը, որպեսզի խնդիրը լուծվի բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով: Հայ-ամերիկյան հարաբերություններն ավելին լայն են, քան միայն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը եւ նրանց դերակատարումը որպես համանախագահ երկիր, ուստի մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն շահագրգռված ենք, որ մեր ամերիկացի գործընկերների հետ այսուհետ եւս կխորացնենք հարաբերությունները», – հավելեց նա: