
Գլենդեյում 19-ամյա Արմեն Ավանիսյանը իր մեքենայով հարվածել է փողոցն անզգուշությամբ հատող Քնարիկ Թոմասյան-Շամլյանին: 81 ամյա կինը տեղում մահացել է: Երիտասարդը ձերբակալվել է, նա սահմանված արագությունը չի գերազանցել սակայն ոստիկանությունը պարզել է, որ թմրանյութի ազդեցության տակ է եղել: Նշվում է, որ 2012թ.-ին Գլենդեյլում մահվան ելքով ընդամենը երկու պատահար է գրանցվել. զոհերը հայեր են եղել: