Շոուբիզնեսցիները՝ Քանաքեռցի Տույի կողքին. պակասում էր միայն Նունե Եսայանը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն քանաքեռցի Արթուր Ղազարյանի (Տույ մականունով) քրեական գործով դատական նիստին երեկ նրան սատարելու էին եկել հայտնի երգիչներ Արամեն, Արսեն Գրիգորյանը (Ասո) եւ դուդուկահար Կամո Սեյրանյանը:

Վերջիններս խուսափում էին տեսախցիկից: Դահլիճում ներկա գտնվող Տույի ընկերները նույնիսկ կատակում էին, որ այս նիստին միայն Նունե Եսայանն է պակասում:

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սույն գործով դատավճիռը կհրապարակի հոկտեմբերի 5-ին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս