Հասմիկ Պողոսյանն ուզում է «քաքա» պարել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Քաքան», ինչպես նաեւ «կպեխոուխոունը», «ադեվուն» եւ «չեբեն» Տոգոյի ժողովրդական պարերն են, որոնք շուտով հոգեհարազատ կդառնան նաեւ ՀՀ բնակիչներին։ Բանն այն է, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կառավարություն է բերել աֆրիկյան այս երկրի եւ Հայաստանի միջեւ մշակութային համաձայնության մասին համաձայնագիր, որին Հովիկ Աբրահամյանի կառավարությունը միաձայն հավանություն է տվել։ Մենք շատ ոգեւորվեցինք նոր մշակութային ընկեր ունենալու հեռանկարով, այն էլ այսչափ էկզոտիկ։

Բանն այն է, որ Տոգոյում մարդիկ դեռ նիզակներով են շրջում, ինչպես եւ Հայաստանում, ինչը նշանակում է, որ ծեծուջարդն այնտեղ, ինչպես եւ Հայաստանում, մանր չարաճճիություն է համարվում։ Մեր նոր մշակութային գործընկերները որպես ժողովուրդ դեռ չեն կազմավորվել եւ բնակվում են ցեղերով։ Ընտանիքի, ցեղի, սեփական ամրոցի գաղափարը, ի տարբերություն պետության գաղափարի, խոր արմատացած է տոգոյացիների ուղեղում, եւ «ընտանիքին մի կպիր» հասկացությունը մի ամբողջ քրեական օրենսգիրք արժե։ Մոտ 45 ցեղատեսակ կա Տոգոյում, որոնցից ամենաբազմաթիվը «էվե» ցեղն է եւ «կաբրեն»։ Մեզ մոտ անձեռնմխելի ընտանիքները, ըստ որոշ գնահատականների, մոտ 44-ն են, որոնք կենտրոնացրել են իրենց ձեռքում ՀՀ ազգային հարստությունը։ Տեսնո՞ւմ եք ինչ դիպուկ եւ արդիական է Հասմիկ Պողոսյանի ընտրությունը, ինչ ճիշտ է նա արել, որ հենց Տոգոն է ընտրել որպես մշակութային համագործակցության երկիր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս