![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/0410E159-EFAC-4125-A196-A784D7A98EA3_mw1024_s_n.jpg)
Թուրքիան դժգոհ է Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Էրդողանի խոսքով` Ռուսաստանն իբրև թե չի հակազդում «Իսլամական պետությանը», այլ ռմբակոծում է չափավոր ընդդիմությանը:
Վերջինիս խոսքով` Ռուսաստանը նշանակություն չի տալիս սիրիացի փախստականների խնդրին, որոնք գտնվում են Թուրքիայում:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ պատրաստվում է բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սիրիայում ռազմական գործողությունների վերաբերյալ: