Այսօր Եվրոպայի հարավ-արևելքում ու Իտալիայում, Իսպանիայում ու Պորտուգալիայում վերջին տասնամյակում ՆԱՏՕ-ի խոշորագույն ռազմական զորավարժություններ են սկսվել, որոնց մասնակցում է ավելի քան 30 երկրից 36 հազար զինվոր, ինչպես նաև 200 ինքնաթիռ ու 50 ռազմանավ:
Trident Juncture-2015 միջազգային ռազմական զորավարժությունները 2002 թվականից ամենալայնածավալն են, դրանք կշարունակվեն մինչև նոյեմբերի 6-ը: Դրանց կներգրավվեն դաշինքի անդամ երկրների ու նրանց դաշնակիցների, այդ թվում նաև Ուկրաինայի ցամաքային, ռազմաօդային ուժերն ու հատուկ նշանակության ստորաբաժանումները:
Բացի այդ, Ատլանտյան ու Միջերկրական ծովում զորավարժությունների շրջանակներում ռազմածովային մանրևներ կիրականացվեն: