ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բաց նամակ է հղել երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին.
“Սիրելի Շուշան,
Նամակիս վրա չզարմանաս. Հայաստանում էպիստոլյար ժանրը ծաղկում է ապրումևբաց նամակներ հղելու տեսքով:
Ես ստեղծում եմ մեկ այլ նախադեպ՝ բաց եմ գրում իմ կուսակցին և իմ ընկերոջը, որպեսզի կարդան բոլորը:
Շուշան ջան, վերջին օրերի ընթացքում ականատես եմ լինում քեզ և քո առիթով՝ ՀՀԿ-ի վրա լայնածավալ հրապարակային լեզվահարձակումների:
Տարբեր տրամաչափի գործիչներ փորձում են շահարկել քո որոշ արտահայտությունները:
Խոստովանեմ, Շուշան, ինձ համար դու երգչուհի ես և ընկեր, այո, նաև կուսակից:
Խոստովանեմ նաև, որ գուցե քո ոչ բոլոր արտահայտություններն են, որ քաղաքական լեքսիկոնում ընդունված ձևակերպումներով կլորավուն և սահուն են:
Դու հաճախ անմիջական ես և շիտակ, միաժամանակ՝ միամիտ:
Քաղաքական և լրագրողական դաշտը, ցավոք, սովոր չէ այդպիսի կերպարների:
Հոգեվերլուծաբաններին եմ թողնում ,խիյարացավովե տառապող մարդկանց ներաշխարհի բժշկահոգեբանական վերլուծությունը:
Ցավով եմ նշում նաև, որ Հայաստանում մտքի ճգնաժամ է առհասարակ:
Հիշու՞մ ես, Շուշան, մեր մանկության սիրած մուլտֆիլմերից մեկը՝ Քիփլինգի հեքիաթի մոտիվներով. չնեղանաս, քույր, այս ամենն ես նմանեցնում եմ մի դրվագի այդ ֆիլմից, երբ շեկ շների ոհմակը հարձակվում էր մի խումբ ուժեղ և բարի հերոսների վրա: Տեսնելով, թե ինչ թաթալոշներ ես տալիս աջ ու ձախ քեզ վրա հարձակվող էակներին, ակամայից քեզ համեմատում եմ այդ հեքիաթի հերոսների հետև նույնքան բարի և ուժեղ, ազնիվ և նվիրված:
Խորհրդային միության ժամանակ մշակույթի գործիչներին հաճախ էին “травля”-ի ենթարկում: Զավեշտալի է, չէ՞, երբ մեր օրերի “ժողովրդավարները” գործում են սովետական քարոզչամեքենայի ոճով:
Ֆիզիկայից հայտնի է, որ էլեկտրական հոսանքը գերադասում է ուղղվել փոքր դիմադրության ճանապարհով: Ցավում եմ, որ որոշ լրատվանմիջոցներ, փոխանակ ամոքենև ենթադրվում է խոցված ինքնասիրությունը՝ ,շաշ-անտերներիե մասով, գերադասում են ինքնադրսևորման և ինքնակայացման անհաջող փորձեր կատարել՝ կասկածելի միավորներ հավաքելով քո՝ նորից կրկնեմ գուցե ոչ այնքան հաջող ձևակերպումների առիթով:
Շուշ ջան, պինդ կաց. բոլորս անցել ենք այդ ճանապարհով, սա էլ է քաղաքական գործչի համար: Դու ազնիվ ես, ուժեղ և տոկուն, ինչպես յուրաքանչյուր մարդ, ով հոգում լույս ունի:
Շուշան, դու անսահման սիրված ես, քեզ և քո երգը սիրում է նաև հայ զինվորը, մեր սահմանների ամուր լինելու մեջ դու էլ ունես քո համեստ, բայց կարևոր լուման:
Մնացած ամեն ինչ, Շուշան, անցողիկ է:
Համբուրում եմ:
Հարգանքով և սիրով՝ քո ընկեր Արմեն: